Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-29 կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել:

Երեկ Լիտվայի փոխարտգործնախարար Անդրիուս Կրիվասը պաշտոնական հրավերները փոխանցել է Արևելյան գործընկերության 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեսպաններին:

Վիլնյուսյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերը ստորագրել են Լիտվայի նախագահը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հերման Վան Ռոմպույը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Ինչպես տեղեկացնում է Լիտվայի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջը, Լիտվայի փոխարտգործնախարարը, հանձնելով պաշտոնական հրավերները, ասել է, որ Լիտվան մեծ կարևորություն է տալիս Արևելյան գործընկերությանը:

Անդրիուս Կրիվասը ընդգծել է, որ Վիլնյուսյան գագաթնաժողովը կարևոր քայլ է Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի և Եվրամիության միջև երկխոսության և համագործակցության ճանապարհին: Լիտվայի փոխարտգործնախարարը նաև ասել է, թե գագաթնաժողովի իրական արդյունքները կօգնեն պատրաստակամ երկրներին շարունակել Եվրամիության հետ տնտեսական և քաղաքական համատեղելիության ուղղությամբ իրականացվող քայլերը:

Գագաթնաժողովի իրական արդյունքները կօգնեն պատրաստակամ երկրներին շարունակել Եվրամիության հետ տնտեսական և քաղաքական համատեղելիության ուղղությամբ իրականացվող քայլերը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG