Մատչելիության հղումներ

Զեյնալովը խոստովանել է իր հանցանքը


Ձերբակալված Օրհան Զեյնալովը, Մոսկվա, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Ձերբակալված Օրհան Զեյնալովը, Մոսկվա, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովի սպանության կասկածանքով երեկ ձերբակալված 31-ամյա ադրբեջանցի Օրհան Զեյնալովը խոստովանել է, որ ինքն է կատարել հանցագործությունը: Այդ մասին այսօր տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ դեռ 2011 թվականին Զեյնալովը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել մոսկովյան դատարաններից մեկի կողմից՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

2012 թվականին ազատազրկման վայրից դուրս գալուց հետո ադրբեջանցին սկսել է զբաղվել մասնավոր փոխադրումներով՝ ապօրինաբար վարելով ավտոմեքենա:

Այժմ որոշվում է Զեյնալովի կալանքի հարցը:

Եգոր Շչերբակովի սպանությանը հաջորդեցին զանգվածային անկարգություններ Արևմտյան Բիրյուլևոյում, ձերբակալվեցին ինչպես անկարգությունների կազմակերպիչներ և մասնակիցներ, այնպես էլ շուրջ 1200 միգրանտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG