Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի․ «Ես շատ եմ սիրում հայերին»


Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Թբիլիսի, սեպտեմբեր, 2013թ․

Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Թբիլիսի, սեպտեմբեր, 2013թ․

«Ես շատ եմ սիրում հայերին և երբեք դա չեմ թաքցրել», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ Ախալքալաքում ներկայացնելով առաջիկա նախագահական ընտրություններում իր ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիին:

«Մենք իրոք եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, ինչպես և մենք, սա ձեր հայրենիքն է», - 1news.az-ի փոխանցմամբ՝ ջավախահայերին ասել է Իվանիշվիլին:

«Վրաստանը խնդիրներ ունի: Մենք տարածքներ ենք կորցրել: Խնդիրներ կան նաև ձեր երկրում, որտեղից դուք սերում եք, և ես հուսով եմ, որ մենք բոլորս միասին կհաղթահարենք դա և արժանապատվորեն ոտք կդնենք դեպի վերականգնում տանող ճանապարհին», - ադրբեջանական ինտերնետային պարբերականի վկայությամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG