Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը 55-րդն է աշխարհում


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը գրավում է Բուլղարիայի թիմի դարպասը, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ․
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը գրավում է Բուլղարիայի թիմի դարպասը, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ․

Հայաստանցի ֆուտբոլիստները երեկ ոչ-ոքի խաղացին ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի հետ։

ՖԻՖԱ-ն վաղը կհրապարակի մոլորակի հավաքականների վարկանիշային նոր ցուցակը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերին 592 միավորով համարվել է մոլորակի 55-րդ թիմը։ Սակայն Բուլղարիայի ընտրանուն պարտության մատնելուց և երեկ Իտալիայի հզոր թիմի հետ ոչ-ոքի խաղալուց հետո հայ ֆուտբոլիստներն անպայման կբարելավեն դիրքը և ավելի բարձ տեղ կգրավեն։

Սեպտեմբերյան ցանկում հայերը 11 տեղով բարձրացել էին։ Հարևան երկրներից սեպտեմբերյան ցուցակում Իրանը 48-րդն էր, Թուրքիան՝ 49-րդը, Վրաստանը՝ 97-րդը, իսկ Ադրբեջանը՝ 107-րդը։

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակը սեպտեմբերին գլխավորել է աշխարհի և Եվրոպայի ներկայիս չեմպիոն Իսպանիան` 1514 միավորով։ Երկրորդ տեղում Արգենտինան էր` 1263 միավորով, երրորդը Գերմանիան` 1261 միավորով։

Չորրորդ տեղում 1199 միավորով Հայաստանի հավաքականի երեկվա մրցակիցն էր՝ աշխարհի քառակի չեմպիոն (1934, 1938, 1982 և 2006 թթ.), Եվրոպայի 1968 թվականի չեմպիոն Իտալիայի հավաքականը։

Իտալիայում լույս տեսնող La Gazetta dello Sport-ը գրում է, որ իտալացիների խաղը երեկ փրկել է «Սուպերմարիոն»` Մարիո Բալոտելլին։

«Թիմը ոչ տպավորիչ էր սկսել հանդիպումը։ Երկու անգամ պարտվողի դերում էր։ Երկու անգամ հաջողվեց պատասխան գնդակ խփել` նախ դա արեց Ալեսանդրո Ֆլորենցին, ապա` «Սուպերմարիոն»։

Այս ձախողումը Իտալիայի համար բարդ վիճակ կստեղծի աշխարհի առաջնության խմբերը կազմելու վիճակահանության ժամանակ, քանի որ իտալացիները կարող են չընդգրկվել ավելի հզոր թիմերի համար հատկացվող բարենպաստ զամբյուղում», - գրել է թերթի մեկնաբան Անդրեա Էլեֆանտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG