Մատչելիության հղումներ

logo-print

Տարաձայնությունները ԱՄՆ Կոնգրեսում դեռ հաղթահարված չեն


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը հետաձգվել է հանրապետականների առաջարկած նախագծի վերաբերյալ քվեարկությունը:

Նախագիծը ԱՄՆ-ի պետպարտքի թույլատրելի առաստաղի բարձրացման և ամերիկյան պետհաստատությունների աշխատանքի վերսկսման մասին է: Քվեարկությունը հետաձգվել է, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողացել հաղթահարել բոլոր տարաձայնությունները:

Ներկայացուցիչների տան անդամ, հանրապետական Փիթեր Սեշենսը փոխանցել է, թե առաջիկա ժամերին նոր փորձ կարվի համաձայնության հասնելու ուղղությամբ:

Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում նույնպես առաջիկա ժամերին կվերսկսվեն բանակցությունները խնդրին լուծում տալու նպատակով:

Հոկտեմբերի 17-ը վերջին օրն է, երբ կարող է բարձրացվել Միացյալ Նահանգների պետպարտքի թույլատրելի առաստաղը, այլապես կհայտարարվի դեֆոլտի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG