Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում վերաբացվում է Իզմիրլյան բժշկական հաստատությունը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հյուրընկալել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյաններին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում և Ղարաբաղում տարիներ ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շարքն այսօր համալրվում է ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ Երևանում Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական հաստատության վերաբացմամբ:

Նախագահը Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայրենիք - Սփյուռք կապերի ամրապնդման, երկարամյա ազգանվեր գործունեության համար: Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել նաև Իզմիրլյան ընտանիքի անդամները:

Տիգրան Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ Հայրենիքի բարձր պարգևին արժանացնելու և գնահատանքի խոսքերի համար: «Հայաստանը մեր սրտերում է և մշտապես է լինելու», - Իզմիրլյան ընտանիքի անունից վստահեցրել է ազգային բարերարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Վեհափառը և տեր և տիկին Իզմիրլյանները այսօր նաև ներկա են գտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը:

Բժշկական կենտրոնի վերաբացման ծրագիրը արժեցել է 12 միլիոն դոլար, որի մեծ մասը տրամադրել է Իզմիրլյան ընտանիքը: Հիվանդանոցի հիմնադրամին այլ բարերարների կողմից փոխանցվել է նաև 1 միլիոն դոլար՝ բուժհաստատության հետագա կարիքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG