Մատչելիության հղումներ

Հայ - ֆրանսիական համաժողով Վալանսում


Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան, արխիվ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան, արխիվ

Վալանս քաղաքում կայանալիք հայ - ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով այսօր Ֆրանսիա է մեկնել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մինչ Վալանս մեկնելը, Գևորգյանը այսօր Փարիզում հանդիպումներ կունենա ֆրանսիացի գործընկերների հետ: Վաղը նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Լիոնում, իսկ չորեքշաբթի օրը Վալանսում նա ելույթով հանդես կգա համաժողովի բացմանը:

Համաժողովից հետո Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված մարզպետներն ու համայնքների ղեկավարները կմեկնեն գործընկեր համայնքներ և տարածաշրջաններ` տեղերում գործակցության հեռանկարների քննարկման և հնարավորություններին ծանոթանալու համար:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ հայ - ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիա է մեկնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG