Մատչելիության հղումներ

Գրողների միությունը պատրաստվում է նոր նախագահ ընտրել


Գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյան, սեպտեմբեր, 2013թ․
Գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյան, սեպտեմբեր, 2013թ․
Առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, կանցկացվի Հայաստանի գրողների միության արտահերթ համագումար, որի օրակարգում միայն մեկ հարց է լինելու՝ միության նախագահի ընտրություն:

Այս ամռանը կայացած համագումարին Գրողների միության նախագահ էր վերընտրվել Լևոն Անանյանը, սակայն սեպտեմբերի սկզբին նրա վախճանից հետո միությունը կրկին համագումար է հրավիրում՝ նոր նախագահ ընտրելու համար:

Օրերս հրավիրած ասուլիսին միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանն ու միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ներկայացրին այն կարգը, որով պիտի առաջադրվեն թեկնածուները:

Այս անգամ միության ղեկավարությունը և համագումարը նախապատրաստող հանձնախումբը վճռել են, որ միության նախագահի թեկնածուները նախօրոք պիտի առաջադրեն իրենց թեկնածությունները մինչև այս չորեքշաբթի օրը, իսկ առաջիկա ուրբաթ օրվա «Գրական թերթ»-ի հերթական համարում էլ պիտի տպագրվեն նրանց ծրագրային դրույթները, որպեսզի միության 520 անդամները կարողանան ծանոթանալ թեկնածուների ծրագրերին և անելիքներին:

Մինչև այսօր դեռ որևէ մեկը չի գրանցվել պաշտոնապես որպես թեկնածու, հայտարարություններ էլ դեռ չեն հնչել: Առայժմ միայն միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանն է հայտարարել մամուլում, որ ցանկանում է ղեկավարել միությունը: Միության այլ անդամներ այժմ բարձրաձայն չեն հայտարարում նման ցանկության մասին:

Իսկ Էդվարդ Միլիտոնյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտեց․ - «Ես արդեն աշխատել եմ էստեղ ինը տարի որպես քարտուղար, ես արդեն ամիսուկես է՝ նախագահի պաշտոնակատար եմ, ես տեսնում եմ՝ ինչ շարժումներ ու լարում կա Գրողների միության շուրջ: Իմ սերնդակիցները՝ ավագ գրողներից շատերը, և երիտասարդներից ոմանք ինձ դիմել են, որպեսզի իմ թեկնածությունը առաջադրեմ, ինձ համոզել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG