Մատչելիության հղումներ

Թարգմանչաց տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 12-ին


Մեսրոպ Մաշտոցի արձանը Երևանում

Մեսրոպ Մաշտոցի արձանը Երևանում

Թարգմանչաց տոնը, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է 5-րդ դարից` գրերի գյուտից ու Աստվածաշնչի Մաշտոցյան թարգմանությունից հետո, 2001 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում սահմանվել է որպես հայ գրերի գյուտին նվիրված պետական տոն:

Տոնի շրջանակներում ավանդաբար տեղի են ունենում տարբեր միջոցառումներ Օշականում` Սբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում, Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ, այլուր: Անցկացվում են թարգմանչական գիտաժողովներ, հավաքներ:

Հայաստանի գրողների միության` 2001 թվականին սահմանած «Կանթեղ» մրցանակը ամեն տարի հանձնվում է տարվա լավագույն թանգմանչին:

Հայ Առաքելական եկեղեցին այդ տարի Թարգմանչաց տոնը նշում է առաջիկա կիրակի օրը` հոկտեմբերի 12-ին: Իսկ «Կանթեղ» մրցանակը կհանձնվի հոկտեմբերի 11-ին Օշականում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, այս տարվա մրցանակակիրներն են լիբանանահայ գրող, գրականագետ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը և բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը:

«Կարծում եմ, երկուսն էլ այդ ասպարեզում գործ են արել` շատ հետաքրքիր աշխատանքներ: Կարծում եմ, ճշգրիտ ընտրություն է», - ասաց Միլիտոնյանը:
XS
SM
MD
LG