Մատչելիության հղումներ

Հայ զինծառայողները Ռուսաստանում ՀԱՊԿ զորավարժության են մասնակցում


ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ․

ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ․

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության տարեկան պլանի համաձայն այսօր Չեբարկուլում (Ռուսաստան) ընթանում է «Անխախտ եղբայրություն-2013» պայմանական անվանմամբ երկրորդ համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զորավարժությանը մասնակցում է Հայաստանի Զինված ուժերի 45-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Զորավարժության եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Չեբարկուլ է մեկնել նաև Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG