Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը


Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները աշխատում են Սիրիայում, օգոստոս, 2013թ․

2013 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որը ներկայումս իրականացնում է Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման աշխատանքները:

Այդ մասին այսօր Օսլոյում հայտարարել է հեղինակավոր մրցանակը շնորհող Նորվեգական Նոբելյան կոմիտեն:

Երկրորդ տարին անընդմեջ Նորվեգական Նոբելյան կոմիտեն Խաղաղության մրցանակի դափնեկիր է հռչակում կազմակերպության՝ անցած տարի մրցանակը շնորհվեց Եվրամիությանը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ՄԱԿ-ի մարմին է, ունի 189 անդամ: Այն հիմնադրվել է 1997 թվականին՝ այդ տարի ուժի մեջ մտած Քիմիական զենքերի կոնվենցիայի կիրառումը ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG