Մատչելիության հղումներ

Վարչապետը այցելում է Մոսկվա


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Այցի շրջանակներում հանդիպում Ռուսաստանի վարչապետի հետ նախատեսված չէ:

Հինգշաբթի երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:

Մոսկովյան հանդիպումների օրակարգում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր, նաև՝ ռուսական գազի գինը, որը, ինչպես նախօրեին հայտնել են որոշ աղբյուրներ, Ռուսաստանը մտադիր է 30 տոկոսով նվազեցնել:

Ավելի վաղ, Ռուսաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղի էր ունեցել Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հեռախոսազրույցը, որի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն ու Տիգրան Սարգսյանը քննարկել էին Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հարցերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը առևտրատնտեսական և էներգետիկայի ոլորտներում:

Այսօր, սակայն, Մեդվեդև - Սարգսյան հանդիպում նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG