Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի քաղաքապետն ամփոփեց գործունեության մեկ տարին


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան

Արդեն մեկ տարի է ինչ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը զբաղեցնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։ Այսօր քաղաքապետն ամփոփեց մեկ տարվա գործունեությունը՝ հաշվետվություն ներկայացնելով կատարած աշխատանքների մասին։

Բալասանյանը ձեռքբերում է համարում Գյումրիում ավագանու ինստիտուտի կայացումը, որ կան քաղաքապետին ընդդիմացող և քննադատող ավագանու անդամներ։

Խոսելով քաղաքի խնդիրներից՝ Գյումրիի քաղաքապետը առաջնային համարեց բնակարանաշինությունը, անօթևանության խնդրի վերացումը, որն, իհարկե, համայնքային բյուջեով իրականացնելով հնարավոր չէ։

Այս տարի իրականացված ասֆալտապատման ծավալները թեև շատ չնչին են, այնուհանդերձ փոսային նորոգումներ, նաև՝ որոշ փողոցների հիմնանորոգմամբ, կենտրոնական փողոցները երևեկելի են դարձել։ Ըստ քաղաքապետի հաշվետվության՝ ավելացնել են լուսակետերը, բավարար կազմակերպվում է աղբահանությունը, ձեռք է բերվել տեխնիկա։ Նույնիսկ միջոցներ են տնտեսել, որն ուղղվել է ասֆալտապատման աշխատանքներին։

Մինչ այդ Գյումրիում շարունակվում է հին ու նոր քաղաքապետերի կռիվը, դատարան հասած մի քանի գործեր կան։ Մանրամասները՝ աուդիոնյութում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG