Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մարտենսի մահվան կապակցությամբ


Վիլֆրիդ Մարտենսը ընդունել է Սերժ Սարգսյանին, Բրյուսել, 14-ը մարտի 2013

Վիլֆրիդ Մարտենսը ընդունել է Սերժ Սարգսյանին, Բրյուսել, 14-ը մարտի 2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին և ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին և մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն և ոգու արիություն:

«Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման, կայացման և բազում հաջողությունների հարցում:

Բարձր ենք գնահատում Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում: Մասնավորապես, անուրանալի են պարոն Մարտենսի հետևողական ջանքերը համաեվրոպական մեծ ժողովրդականություն վայելող Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաև հայաստանյան երկու այլ քաղաքական կուսակցությունների անդամակցության գործում:

Հարազատ դարձած քաղաքական գործիչ Վիլֆրիդ Մարտենսի անունը մեկընդմիշտ կմնա Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամների շարքում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG