Մատչելիության հղումներ

logo-print

Մահացել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը


Վիլֆրիդ Մարտենսը ԵԺԿ-ի համագումարում ելույթի ժամանակ, հոկտեմբեր, 2012թ․

Վիլֆրիդ Մարտենսը ԵԺԿ-ի համագումարում ելույթի ժամանակ, հոկտեմբեր, 2012թ․

Անցած գիշեր մահացել է բելգիացի հայտնի քաղաքական և պետական գործիչ, Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, փոխանցում է BBC-ն:

Բելգիական Le Soir թերթի փոխանցմամբ՝ 77-ամյա Մարտենսը մահացել է Արևելյան Ֆլանդրիայի Լոքերեն բնակավայրում գտնվող իր տանը, կնոջ և զավակների ներկայությամբ:

Մահվան պատճառների մասին առայժմ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ բելգիացի գործիչը տևական ժամանակ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:

Համաձայն Le Soir-ի՝ վերջերս Վիլֆրիդ Մարտենսը բուժում էր ստացել հիվանդանոցում և պատրաստվում էր հեռանալ ԵԺԿ-ի նախագահի պաշտոնից, իսկ վերջին օրերին հրաժեշտ էր տալիս իր հարազատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG