Մատչելիության հղումներ

Վեհափառը կմեկնի Եկատերինբուրգ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Հոկտեմբերի 12-ին Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մեկօրյա այցի ընթացքում Վեհափառը նաև հանդիպումներ կունենա մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը կատարվել է 2003 թվականին` ձեռամբ թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի: 37 մետր բարձրություն ունեցող եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG