Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Սիրիայում նոր բախումների հետևանքով


Սիրիա - Ապստամբ զինյալները Հալեպի արվարձաններից մեկում կառավարական զորքերի հետ բախումների ժամանակ, 9-ը հոկտեմբերի, 2013թ․

Սիրիա - Ապստամբ զինյալները Հալեպի արվարձաններից մեկում կառավարական զորքերի հետ բախումների ժամանակ, 9-ը հոկտեմբերի, 2013թ․

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ առնվազն 22 ընդդիմադիր ապստամբներ ու սիրիական ռեժիմի տասնյակ կողմնակիցներ են զոհվել երեկ Դամասկոսից հարավ ընկած մի քանի բնակավայրերում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ` կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Հուսեինյահ և ալ-Թիաբիե բնակավայրերը:

Հոմսում ապստամբներն իրենց վրա են վերցրել կենտրոնական շրջանի հրետակոծումը, որի հետևանքով վնասվել է Սիրիայի երկու գլխավոր նավթավերամշակման գործարաններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG