Մատչելիության հղումներ

Կառավարությունը այսօր Արարատի նոր մարզպետ կնշանակի


Էդիկ Բարսեղյան, արխիվ
Էդիկ Բարսեղյան, արխիվ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են Էդիկ Բարսեղյանին իր դիմումի համաձայն Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու և Արամայիս Գրիգորյանին այդ պաշտոնում նշանակելու մասին որոշումները:

Արամայիս Գրիգորյանը գյուղատնտեսության նախկին նախարար է, ընտրվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր ՀՅ Դաշնակցության համամասնական ցուցակով:

Էդիկ Բարսեղյանը օրերս է հրաժարական տվել Արարատի մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում է 2010 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG