Մատչելիության հղումներ

Եկեղեցի - պետություն հարցերով գիտաժողով Մայր Աթոռում


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռում՝ Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ, 24-ը սեպտեմբերի, 2013թ.

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռում՝ Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ, 24-ը սեպտեմբերի, 2013թ.

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ, հոկտեմբերի 18-19-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով, որ նախաձեռնել է Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժինը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր եկեղեցիների, Հայաստանի պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ քննարկման նյութ կդառնան եկեղեցի - պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները, եկեղեցու դերը հասարակական կյանքում, անդրադարձ կկատարվի ժամանակակից մարտահրավերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG