Մատչելիության հղումներ

logo-print

Շարմազանովը կոչ է անում ձեռնոց նետել ահաբեկչությանը և ռասիզմին


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ահաբեկչությունը ծնվում է այնտեղ, որտեղ բացակայում է հանդուրժողականությունը, ինչն էլ հանգեցնում է արմատական ազգայնամոլական տրամադրությունների: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ երեկ Սանկտ Պետերբուրգում ելույթով ունենալով ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը ԱՊՀ-ի մի շարք երկրների, այդ թվում և Հայաստանի ուշադրության կենտրոնում է, Շարմազանովն ափսոսանք է հայտնել, որ ԱՊՀ-ի տարածքում այսօր էլ կան երկրներ, որտեղ տիրում է միջազգային և միջդավանական թշնամանքը և որտեղ ծնվում են այլատյացությունն ու ահաբեկչությունը: ԱՊՀ-ի որոշ երկրներ, այս կամ այն ազգը համարելով իրենց թշնամին, պետական մակարդակով ատելություն են սերմանում նոր սերնդի մեջ, ասել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը՝ արձանագրելով, որ ահաբեկչության առաջացմանը նպաստում են նաև սպառազինությունների մրցավազքը և հակամարտությունների կարգավորմանն ուղղված ռազմատենչ կոչերը:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ, ելույթի ավարտին անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը՝ Շարմազանովը նիստի մասնակիցներին կոչ է արել ձեռնոց նետել ահաբեկչությանը և ռասիզմի դրսևորումներին, ինչպես նաև համատեղ պայքարել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG