Մատչելիության հղումներ

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը՝ «Աստծո մասնիկը» հայտնաբերողներին


Փիթեր Հիգզը (աջից) և Ֆրանսուա Էնգլերտը մի գիտաժողովի ժամանակ, հուլիս, 2012թ․

Փիթեր Հիգզը (աջից) և Ֆրանսուա Էնգլերտը մի գիտաժողովի ժամանակ, հուլիս, 2012թ․

Ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակին են արժանացել Հիգզի բոզոնը՝ «Աստծո մասնիկը» հայտնաբերած երկու գիտնականները՝ Փիթեր Հիգզը՝ Միացյալ Թագավորությունից և Ֆրանսուա Էնգլերտը՝ Բելգիայից: Այդ մասին այսօր հայտարարել է Շվեդական թագավորական ակադեմիան:

«Մրցանակին արժանացած տեսությունը մասնիկների ֆիզիկայի Ստանդարտ մոդելի կենտրոնական մի մասն է և նկարագրում է, թե ինչպես է կառուցված աշխարհը», - հայտարարել է Շվեդական ակադեմիան:

CNN-ի փոխանցմամբ՝ երկու գիտնականները ներկա չեն եղել արարողությանը: Ավանդույթի համաձայն՝ Շվեդական ակադեմիան զանգահարել է նրանց, սակայն չի կարողացել գտնել 84-ամյա Հիգզին, ում անունն է տրված մասնիկին, իսկ 80-ամյա Էնգլերտը, լսելով լուրը, կարճ է արձագանքել․ - «Շատ լավ եմ զգում ինձ, անշուշտ: Այժմ ես երջանիկ եմ»:

Մրցանակը դափնեկիրներին կհանձնվի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում: Երկու գիտնականները կկիսեն 1․2 միլիոն դոլար դրամական պարգևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG