Մատչելիության հղումներ

Հայաստանը դեսպանություն է բացելու Մեքսիկայում


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները, և դրա լավագույն վկայությունն է Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն հիմնելու մտադրությունը: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները կարևորել են տարբեր մակարդակի պարբերական փոխայցելություններն ու ակտիվ շփումները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, երկկողմ հարաբերությունների և հեռանկարային մի շարք ոլորտներում հայ - մեքսիկական համագործակցության խորացման համար կարևորել են անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու ընդլայնումը:

Երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը ևս, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի աշխատանք կա իրականացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG