Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահն այցելել է Վայոց Ձոր


Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ:

Նա Ջերմուկ քաղաքում մասնակցել է երկու օր առաջ մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Համայնքների արդյունավետ կառավարման նպատակով իրականացվելիք վարչատարածքային բարեփոխումների առնչությամբ նախագահն ընդգծել է, որ դրանց հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014 թվականի տարեվերջին: Նախագահին զեկուցել են նաև Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG