Մատչելիության հղումներ

logo-print

Գաբալայի կայանում այլևս ռուսներ չկան


Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, արխիվ

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերը վերջնականապես ավարտել են Ռուսաստանից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ընդունումը: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ալթայ Մեհդիևը:

Գեներալ-մայորը հայտնել է, որ կայանում այլևս ռուս զինծառայողներ չկան, նրանք ընտանիքներով լքել են Ադրբեջանը: «Կայանը արդեն ամբողջովին գտնվում է մեր հսկողության տակ», - ասել է Մեհդիևը:

1984 թվականին որպես նախկին ԽՍՀՄ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս կառուցված Գաբալայի կայանը Ռուսաստանը վարձակալում էր Ադրբեջանից՝ 2002 թվականին կնքված համաձայնագրով տարեկան վճարելով 7 միլիոն դոլար: Անցած տարվա դեկտեմբերին, սակայն, Ռուսաստանը դադարեցրեց կայանի շահագործումը, քանի որ Ադրբեջանը դրա համար պահանջում էր արդեն 300 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG