Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը ընդունել է Հանրային խորհրդի անդամներին


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, արխիվ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, արխիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կառավարությունում ընդունել է Հայաստանի հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ինտեգրացիոն հարցերի, մասնավորապես՝ Հայաստան - Մաքսային միություն, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային մակարդակով հնարավոր զարգացումների շուրջ:

Տիգրան Սարգսյանը պատասխանել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են երկրի տնտեսական քաղաքականությանը, արտագաղթի խնդրին, կառավարման, արդարադատության և տարբեր բնագավառներում նախատեսվող բարեփոխումներին, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու բազմաթիվ այլ հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG