Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցիներին վարձակալության տալու հարցը փակված է՝ նման բան տեղի չի ունենա: Այդ մասին այսօր Ջերմուկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ խնդիրը հետագայում ևս բարձրացվի, փոխնախարարը արձագանքեց․ - «Բացառում եմ»:

Իրանական կողմը Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալելու ցանկություն էր հայտնել դեռ անցած տարի, կար նաև նախնական համաձայնություն Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև: Թեև որևէ վերջնական պայմանագիր չէր կնքվել, տեղի բնակչությունը և բնապահպանները բողոքում էին այդ ծրագրի դեմ:


Սարգիս Հարությունյան, Ջերմուկից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG