Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երրորդ նիստը գումարեց


ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ղեկավարում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը

ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ղեկավարում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը

Երեկ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը:

Հայաստանի արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող հիմնահարցերի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով իրավունքների, ազատությունների և պարտականությունների կառուցվածքային, բովանդակային և խմբագրական խնդիրներին, իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմնախնդիրներին, մարդու իրավունքներին առնչվող հարցերի կարգավորման մակարդակին:

Հանձնաժողովի անդամները քննարկել են վերոնշյալ հիմնախնդիրների հայեցակարգային մոտեցումները:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 4-ի հրամանագրով, այն ղեկավարում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG