Մատչելիության հղումներ

Վարչապետը հավաստիացումներ է արել Ամուլսարի հարցով


Ամուլսարում շահագործվելիք ոսկու հանքի տարածքը
Ամուլսարում շահագործվելիք ոսկու հանքի տարածքը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկի քաղաքապետին գրավոր հավաստիացրել է, որ եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը խնդիրներ հարուցի, այն կյանքի չի կոչվի: Այդ մասին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց այսօր:

Վարչապետը այդ հավաստիացումն արել է քաղաքապետի՝ կառավարությանը ուղղած հարցմանն ի պատասխան:

Ներկայումս այդ կապակցությամբ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ իրենց չի՞ անհանգստացնում արդյոք այն փաստը, որ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ետևում կանգնած են նախկին կամ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, Վարդան Հովհաննիսյանը ասաց, որ, համենայն դեպս, վարչապետը նման հավաստիացում արել է:


Սարգիս Հարությունյան, Ջերմուկից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG