Մատչելիության հղումներ

Սահմանափակվել են Վրաստանի վարչապետի լիազորությունները


Վրաստանի խորհրդարանը

Վրաստանի խորհրդարանը

Վրաստանի խորհրդարանն այսօր հաստատել է սահմանադրական փոփոխությունները, որոնք սահմանափակում են այդ երկրի վարչապետի լիազորությունները:

Փոփոխությունների համաձայն, Վրաստանի վարչապետն այլևս չի կարողանա փոխել նախարարների ավելի քան մեկ երրորդին՝ առանց խորհրդարանի հաստատման: Բացի այդ, եթե ֆինանսական տարվա մեկնարկից երկու ամիս անց խորհրդարանը չընդունի բյուջեն, ապա դա կնշանակի, որ խորհրդարանը անվստահություն է հայտնում կառավարությանը, իսկ եթե խորհրդարանը չկարողանա նաև նոր կառավարություն ձևավորել, ապա նախագահը կցրի խորհրդարանն ու կնշանակի արտահերթ ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG