Մատչելիության հղումներ

Ինքնապայթեցում ռուս-ուկրաինական սահմանին


Անցակետ ռուս - ուկրաինական սահմանին, արխիվ
Անցակետ ռուս - ուկրաինական սահմանին, արխիվ
Անցած գիշեր ռուս - ուկրաինական սահմանը ապօրինի հատելու կասկածանքով սահմանային անցակետ բերման ենթարկված անձը իրեն պայթեցրել է:

Պայթյունն իրականացնողը տեղում մահացել է, ուկրաինացի երկու սահմանապահներ ծանր վիրավորվել են:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, սահմանը հատել փորձող տղամարդը սահմանապահներին է ներկայացրել Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը, որը պարզվել է` իրենը չէ:

Ուկրաինական կողմը չի հաստատում, որ ինքնապայթեցում կատարած անձը Չեչնիայից է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG