Մատչելիության հղումներ

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում կներդնի 26 միլիոն դոլար


«Ռոստելեկոմ»- ընկերության լոգոն

«Ռոստելեկոմ»- ընկերության լոգոն

Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը նախատեսում է մինչև 2017 թվականը Հայաստանում ներդնել 26 միլիոն դոլար: Այդ մասին հայտնել է ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում և կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմ»-ի կողմից երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից և ներկայացրել «Ռոստելեկոմ»-ի ներդրումային ծրագրերը: Նա նշել է, որ իր գլխավորած ընկերությունն առաջիկայում նախատեսում է իր ծառայություններով մուտք գործել Հայաստանի բազմաթիվ քաղաքներ:

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամում և արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտում «Ռոստելեկոմ»-ի հնարավոր ներգրավմանն ուղղված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG