Մատչելիության հղումներ

logo-print

Իտալիայի ափերին նավաբեկության հետևանքով շուրջ 300 մարդ է զոհվել


Իտալիա - Նավաբեկության հետևանքով զոհվածների մարմինները, Լամպեդուզա, 3-ը հոկտեմբերի, 2013թ․

Իտալիա - Նավաբեկության հետևանքով զոհվածների մարմինները, Լամպեդուզա, 3-ը հոկտեմբերի, 2013թ․

Աֆրիկացի 500 միգրանտների տեղափոխող նավը խորտակվել է Իտալիայի Լամպեդուզա կղզու ափերին, ինչի հետևանքով շուրջ 300 մարդ է զոհվել:

BBC-ի փոխանցմամբ՝ ուղևորներից 150-ը փրկվել են, հայտնաբերվել են զոհվածներից 103-ի դիակները, իսկ 200 մարդու վերաբերյալ տեղեկություններ չկան:

ՄԱԿ-ի տվյալներով՝ նավի ուղևորների մեծամասնությունը Էրիթրեայից և Սոմալիից էին:

Իտալիայում այսօր ազգային սուգ է հայտարարված:

Երկրի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ տեղի ունեցածը «ոչ թե Իտալիայի, այլ Եվրոպայի ողբերգությունն է», քանի որ «Լամպեդուզան համարվում է ոչ թե Իտալիայի, այլ Եվրոպայի սահմանը»:

Տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալվել է նավապետը, ով 35-ամյա թունիսցի է և ապրիլին արտաքսվել էր Իտալիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG