Մատչելիության հղումներ

logo-print

Հրաձգություն ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մոտ


ԱՄՆ - Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վթարված ոստիկանության ավտոմեքենաներից մեկը, Վաշինգտոն, 3-ը հոկտեմների, 2013թ․

ԱՄՆ - Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վթարված ոստիկանության ավտոմեքենաներից մեկը, Վաշինգտոն, 3-ը հոկտեմների, 2013թ․

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում ոստիկանները Կոնգրեսի շենքի՝ Կապիտոլիումի մոտակայքում հետապնդել են մի կնոջ, ով ավտոմեքենայով փորձել է հաղթահարել անվտանգության արգելապատնեշը դեպի ԱՄՆ-ի նախագահի նստավայր՝ Սպիտակ տուն տանող ճանապարհին:

Ոստիկանների կրակոցներից կինը սպանվել է:

Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը ահաբեկչություն չէ: Կնոջ հետ միասին սև գույնի սեդանում 1 տարեկան երեխա է եղել, սակայն երեխան, ըստ ոստիկանների, չի տուժել:

Իրավապահների հաղորդմամբ, Կապիտոլիումի և Սպիտակ տան անվտանգության երկու աշխատակիցներ վիրավորվել են: Երկու շենքերի անվտանգությունը միջադեպից հետո խստացվել է, սակայն ավելի ուշ անցել են բնականոն աշխատանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG