Մատչելիության հղումներ

Օբաման քննադատում է հանրապետականներին


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման խոսում է «կառավարության անջատման» մասին, Ռոքվիլ, Մերիլենդ, 4-ը հոկտեմբերի, 2013թ․
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման խոսում է «կառավարության անջատման» մասին, Ռոքվիլ, Մերիլենդ, 4-ը հոկտեմբերի, 2013թ․
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեղադրանքներ է հնչեցրել Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Ջոն Բեյների հասցեին՝ բյուջեի շուրջ համաձայնության չգալու համար, ինչի հետևանքով դադարեցվել է պետական որոշ կառույցների գործունեությունը:

Օբաման ասել է, որ հանրապետականներն ունեն կպչուն միտք, որպեսզի ամեն գնով սառեցնեն իր նախաձեռնած առողջության ապահովագրության ծրագիրը, որը ամերիկյան մամուլում հայտնի է որպես «Obamacare»:

Ըստ ԱՄՆ-ի նախագահի՝ հանրապետականները կարող էին վերջ տալ այսպես կոչված «կառավարության անջատմանը» (government shutdown) հինգ րոպեում:

Ի դեպ, կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառով Բարաք Օբաման հետաձգել է հաջորդ շաբաթ նախանշված իր ասիական շրջագայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG