Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները քաղաքական պահանջներ են ներկայացնում


Ազատամարտիկները քաղաքական ուժերին հրավիրում են կլոր սեղանի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00
Ավելի քան երկու ամիս Ազատության հրապարակում ամեն հինգշաբթի հավաքվող ազատամարտիկներն այսօր ներկայացրեցին իրենց հետագա քայլերը:

Բողոքող ազատամարտիկները վերջին 10 օրերի ընթացքում հանդիպումներ են ունեցել քաղաքական կուսակցությունների (այդ թվում՝ «Ժառանգության», ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի) ներկայացուցիչների հետ: ՀՅԴ-ի հետ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին, իսկ իշխող կուսակցությունից փոխանցել են, որ ամենայն հավանականությամբ, իրենց կընդունի ՀՀԿ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք խնդիր ունենք ազգովի, ազատամարտիկներով: Գալու ենք, այստեղ համախմբվելու ենք և լուծելու ենք մեր պետականության խնդիրը: Դա շատ ավելի մեծ խնդիր է, քան մի քանի կոպեկ ավել-պակաս ունենալը՝ այն էլ այս չընտրված իշխանությունների պարագայում», - հայտարարեց Սուրեն Սարգսյանը՝ հավելելով․ - «Հավաքվում են կուսակցությունները՝ նրանք, ովքեր դերակատարում ունեն մեր երկրի կյանքում, մեր պետականության մեջ, նստում ենք կլոր սեղանի շուրջ, որոշում առաջնահերթ խնդիրները, և այդ խնդիրը բարձրացնում ենք ազգովի: Իշխանավորներին ասում ենք՝ հենց հիմա կատարում եք: Չեն կատարում՝ ճամփու ենք դնում»:

«Իհարկե, ցանկանում ենք իշխանափոխություն: Որովհետև տեսնում ենք, որ մեր իշխանավորները ընդհանրապես գործ չեն անում ի շահ ժողովրդի», - հայտարարեց ազատամորտի Ասլան Գրիգորյանը:
XS
SM
MD
LG