Մատչելիության հղումներ

«Զվարթնոց»-ի հին համալիրը՝ «շատ վտանգավոր կառույց»


«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը

«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ներկայումս «շատ վտանգավոր կառույց է»: Այդ մասին ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության այսօր տարածած հաղորդագրությունում:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման վրա, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում: Մենք մտադիր ենք և պատրաստ ենք արդիականացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, սակայն ռեսուրսներ և ժամանակ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած շինության պահպանման վրա, որը չի համապատասխանում ժամանակակից աերոնավիգացիոն ստանդարտներին», - հայտարարում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանն է հանձնվել 2002 թվականի հունիսին Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» արգենտինական ընկերության միջև կնքված 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով:

«Ի սկզբանե մեր հիմնական նպատակը և պարտավորությունն է եղել ապահովել ուղևորների ու թռիչքների անվտանգությունը և ապահովությունը: Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց մեր մաստեր պլանը, որով սահմանվում էր, որ պետք է կառուցվի նոր ուղևորային համալիր, որը կհամապատասխանի սեյսմակայունության պահանջներին, կունենա ջեռուցման և լույսի վերահսկման համակարգ, ուղևորների ապահովության համար ժամանակակից սարքավորումներ: Նոր շինությունը կառուցվել է հին շենքի հարևանությամբ, որը կառուցվել է 1982 թվականին, սակայն այլևս չի օգտագործվում և չունի ներկայումս պահանջվող համապատասխան սեյսմակայունություն և օդանավակայանի հատակագծի վրա տեղաբաշխված է` ապահովության և անվտանգության ժամանակակից նորմատիվներին ոչ համապատասխան», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG