Մատչելիության հղումներ

logo-print

Աբիև․ «Պատերազմը դեռ չի ավարտվել»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելու նպատակով եվրոպական երկրների և հատկապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունն է ընդգծել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը այսօր Բաքվում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի հետ հանդիպման ժամանակ:

Հակառակ դեպքում, ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի, տարածաշրջանում կարող են բարդ խնդիրներ ծագել:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբիևը ասել է, թե պատերազմը դեռ չի ավարտվել, և «եթե Հայաստանը մոտ ժամանակներս չհրաժարվի ագրեսորի քաղաքականությունից, ադրբեջանական բանակը ստիպված կլինի իրականացնել օկուպացված տարածքները ազատագրելու իր խնդիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG