Մատչելիության հղումներ

Իրաքի եզդիները Հայաստանի խորհրդարանում


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել է Իրաքի Հանրապետությունից և Քուրդիստանի Ինքնավար Հանրապետությունից ժամանած եզդիների պատվիրակությանը:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում եզդիական համայնքի և Իրաքում ու Քուրդիստանում հայ համայնքի մշակութային, կրոնական, լեզվական և ընդհանրապես ազգապահպանությանն առնչվող խնդիրներ:

Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների ազգային-մշակութային հիմնախնդիրների հանդեպ պետական հոգածությունը բարձր մակարդակի վրա է, իսկ հայ ժողովրդի վերաբերմունքը դարերի խորքից եկող բարեկամությամբ ու հայ ժողովրդի արժեհամակարգով է պայմանավորված: Այդ մասին են վկայում եզդիների լեզվի, մշակույթի, սովորությունների պահմանման ու զարգացման համար ստեղծված լավագույն հնարավորությունները, դրա վառ ապացույցն է նաև Արմավիրի մարզում գործող եզդիների կրոնական սրբատեղին:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել եզդի համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության, իրենց ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված քայլերի համար՝ տեղեկացնելով, որ Քուրդիստանի կառավարությունը նույնպես ջանք չի խնայում երկրի կառավարման տարբեր օղակներում հայկական համայնքի ներգրավվածությունն ապահովելու, հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը ամրապնդելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG