Մատչելիության հղումներ

Արվեստագետները «ինքնուրույն» կներկայացնեն իրենց կենսագրությունը


ArtNet նախագծի կողմից հատուկ ցանց կստեղծվի. այն կլինի «Ֆեյսբուքի» նմանակը և տեսանելի կլինի միայն ցանցի հեղինակների համար: Արվեստի որևէ ներկայացուցչի՝ «Ֆեյսբուքում» գործողություններ կատարելու գործընթացը կերևա համակարգչի էկրանին և կնկարվի նախագծի հեղինակների՝ ուսանողներ Վահե Գասպարյանի և Տիգրան Պողոսյանի կողմից:

«Մեսրոպ Մաշտոցը կգրանցվի Ֆեյսբուքում, կմուտքագրի իր անունը, ծննդյան թիվը, անձնական տվյալները, այնուհետև կհավանի որոշ էջեր, հաղորդագրություններ կուղարկի, կարգավիճակում՝ այսպես կոչված ստատուսում, կգրի իր ստեղծագործություններից հատվածներ»,-՝ խոսելով ArtNet նախագծի մտահղացման մասին՝ պատմեց նախագծի համահեղինակ Վահե Գասպարյանը:

«Թեև նախագիծը առաջին հայացքից զվարճալի է թվում, նույն Մեսրոպ Մաշտոցի՝ ինքնուրույն «Ֆեյսբուք» գրանցվելը, այնուամենայնիվ, ժամանակակից այս տեղեկատուն հնարավորություն կտա աշխարհահռչակ արվեստագետների մասին տեղեկություն տարածել համացանցում՝ այն հասանելի դարձնելով բոլոր երկրներին, այդ թվում հայ արվեստագետներին ճանաչելի դարձնել աշխարհին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց նախագծի համահեղինակը:

Այժմ նախագծի հեղինակները միջազգային օնլայն հայտնի հարթակներից մեկի միջոցով գումար են հավաքում․ նրանց ծրագրած 35 700 դոլարից մոտավորապես 1000-ն արդեն ունեն իրենց օնլայն պահեստում:

Նախագիծը կլինի քառալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և իտալերեն:

Սկզբում կնկարահանվի 9 հոլովակ՝ յոթ արտասահմանյան և երկու հայ ստեղծագործողների մասին: Նախագծի համահեղինակի համոզմամբ՝ միջազգային ճանաչում ունեցող հարթակում իրենց նախագծին կցանկանան աջակցել առաջին հերթին օտարերկրացիները, այդ իսկ պատճառով նախագծի առաջին փուլում կարխիվացնեն մեծամասամբ արտասահմանյան հեղինակների մասին տեղեկությունը, այնուհետև կհամալրեն ցանկը հայ հայտնիներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG