Մատչելիության հղումներ

Հարբած ադրբեջանցին՝ օդանավի հարկադրված վայրէջքի պատճառ


Ռուսաստան - Օդանավը թռիչք է կատարում մոսկովյան օդանավակայանից, արխիվ
Ռուսաստան - Օդանավը թռիչք է կատարում մոսկովյան օդանավակայանից, արխիվ
Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ամիրասլանովը երեքշաբթի օրը Մոսկվա - Գյանջա չվերթը իրականացնող օդանավի հարկադրված վայրէջքի պատճառ է դարձել:

Ինչպես այսօր ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի Հարավային տրանսպորտային դատախազությունից, թռիչքի ժամանակ ադրբեջանցին, լինելով անսթափ վիճակում, ավագ ուղեկցորդուհու հասցեին հայհոյանքներ է տեղացել: Օդանավի հրամանատարի պահանջին՝ դադարեցնել հակաիրավական գործողությունները, Ամիրասլանովը չի ենթարկվել, ավելին՝ փորձել է ներխուժել օդաչուների խցիկ, ինչի պատճառով հրամանատարը մոտակա՝ Աստրախանի օդանավակայանում վայրէջքի որոշում է ընդունել:

Օդանավում եղել է 162 ուղևոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG