Մատչելիության հղումներ

Մխիթարյանի թիմը հաղթեց «Օլիմպիկին»


Արխիվ։ Դորթմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը։ 1 սեպտեմբերի, 2013թ.

Արխիվ։ Դորթմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը։ 1 սեպտեմբերի, 2013թ.

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորթմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության է մատնել Մարսելի «Օլիմպիկին»:

Առաջին գոլը դորթմունդցիները խփել են 19-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյան-Մարկո Ռոյս-Ռոբերտ Լևանդովսկի եռյակի հմուտ գործողության արդյունքում։

52-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ռոյսը, իսկ 79-րդ րոպեին Լևանդովսկին երկրորդ գոլն է խփել` սառնասրտորեն իրացնելով է 11-մետրանոց տուգանային հարվածը։

88-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 3-0 էր հօգուտ «Բորուսիայի», Հենրիխ Մխիթարյանին փոխարինել է Սոկրատիս Պապաստատոպոլուսը։

Ի դեպ, «Բորուսիայի» դյուրագրգիռ մարզիչ Յուրգեն Քլոփը խաղը դիտել է մարզասերների տրիբունայից, քանի որ անցած տուրում Նեապոլում տանուլ տված հանդիպման ընթացքում մրցավարից կարմիր քարտ է ստացել։

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի առաջին օրը տեղի է ունեցել ևս 7 հանդիպում։

«Զենիթ» Սանկտ Պետերբուրգ - «Աուստրիա» Վիեննա 0-0
«Այաքս» Ամստերդամ - «ԱՑ Միլան» Միլան 1-1
«Արսենալ» Լոնդոն - «Նապոլի» Նեապոլ 2-0
«ՖՑ Բազել» Բազել - «Շալքե» Գելզենկիրխեն 0-1
«Ստյաուա» Բուխարեստ - «Չելսի» Լոնդոն 0-4
«Սելթիկ» Գլազգո - «Բարսելոնա» Բարսելոնա 0-1
«ՖՑ Պորտո» Պորտո - «Ատլետիկո» Մադրիդ 1-2

Խմբային փուլի երկրորդ տուրի մնացած հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG