Մատչելիության հղումներ

ՀՀ-ն և ՌԴ-ն երկարաժամկետ համագործակցության ծրագիր են ստորագրել


Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և այժմ անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը:

Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG