Մատչելիության հղումներ

Ամերիկացի երկու գեներալներ թոշակի են ուղարկվել


Չարլզ Գուրգանուս (ձախից) և Գրեգ Սթարդևանք

Չարլզ Գուրգանուս (ձախից) և Գրեգ Սթարդևանք

Ամերիկացի բարձրաստիճան երկու զինծառայողներ՝ գեներալ-մայորներ Չարլզ Գուրգանուսը և Գրեգ Սթարդևանքը թոշակի են ուղարկվել այն հիմնավորմամբ, որ նրանք չեն ապահովել Աֆղանստանի Հելմանդ նահանգում 2012 թվականի սեպտեմբերին թալիբների կողմից հարձակման ենթարկված «Քեմփ Բասթիոն» ռազմակայանի պատշաճ պաշտպանությունը։

Գրոհի ընթացքում երկու ամերիկացի զինծառայող սպանվել է, ևս 8-ը՝ վիրավորվել, ռազմակայանը նաև միլիոնավոր դոլարների կորուստ է կրել, քանի որ թալիբները ոչնչացրել են «Հարիեր» տեսակի 6 մարտական օդանավ։ Հարձակումը նախաձեռնած 15 թալիբներից 14-ը սպանվել են, մեկը՝ գերեվարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG