Մատչելիության հղումներ

Ազնավուրը նոյեմբերին այցելելու է Իսրայել՝ աջակցելու խաղաղ գործընթացը


Շվեյցարիա - Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում նիստի ժամանակ, արխիվ

Շվեյցարիա - Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում նիստի ժամանակ, արխիվ

The Jerusalem Post-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի հայտնի երգիչ, երգահան, դերասան ու բանաստեղծ Շառլ Ազանվուրը Իսրայել է այցելելու՝ իր աջակցությունը ցուցաբերելու խաղաղ գործընթացին: Նա նոյեմբերի 23-ին մեկ համերգով հանդես է գալու Թել Ավիվում: Այս մասին հայտարարվել է երկուշաբթի օրը Ազնավուրի ներկայացուցչի և Helicon Records ընկերության կողմից պայմանագրի ստորագրումից հետո:

«Ազնավուրը՝ հայկական ծագում ունեցող ֆրանսիացի հանրահայտ երգիչը, ճանաչված է նաև հասարակական ակտիվությամբ և դիվանագիտական գործունեությամբ: Ավելի քան 70 տարվա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում, հազարից ավելի երգ է գրել, նրա ստեղծագործությունների ձայնագրություններով 100 միլիոն սկավառակ է վաճառվել աշխարհով մեկ», - Ազանվուրի մասին գրում է The Jerusalem Post-ը, ընդգծելով, որ Շառլ Ազնավուրն իր այցով պաշպտանելու է խաղաղ գործընթացը՝ բարձրացնելով հանրության աջակցության աստիճանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG