Մատչելիության հղումներ

Ազնավուրը ՀՀ նախագահին ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի դավանափոխ հայերին


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը և Շառլ Ազնավուրը Երևանում համերգի ժամանակ, արխիվ

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը և Շառլ Ազնավուրը Երևանում համերգի ժամանակ, արխիվ

Աշխարհահռչակ երգիչը Թուրքիա այցելելու ցանկություն է հայտնում:

Հանրահայտ ֆրանսահայ երգիչ, ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Փարիզում կայացած հանդիպմանը ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի մահմեդականություն դավանող հայերին:

«Հայաստանը պետք է բացի իր դռները հայկական սփյուռքի համար, ովքեր մահմեդականություն են ընդունել», - հանդիպման ընթացքում ասել է Ազնավուրը՝ նշելով, որ հասարակությունը պետք է կազմված լինի տարբեր հավատքի ներկայացուցիչներից:

World Bulletin կայքի փոխանցմամբ՝ Շառլ Ազանվուրը Le Dauphine թերթին նաև ասել է, որ ինքը աջակցում է Հայաստանի և հարևան Թուրքիայի մերձեցման դիվանագիտական ջանքերին: Չնայած 100 տարի առաջ հայերի ցեղասպանությունից սկսած երկու երկրների միջև շարունակվող բանավեճին, Ազնավուրն ասել է, որ հայ - թուրքական սահմանի բացումը ավելի կարևոր խնդիր է ուշադրության տակ պահելու համար:

Աշխարհահռչակ երգիչն ասել է, թե ցանկանում է Թուրքիա մեկնել, որտեղ չի եղել մանուկ տարիքից հետո: Երկիր, որտեղ ծնվել է իր մայրը:

Նա ընդգծել է, որ խնդիր չունի թուրք ժողովրդի հետ, ինքը համաձայն չէ հայկական խնդիրների շուրջ Անկարայի տեսակետներին:

Հայաստանի խնդիրների առնչությամբ Ազնավուրն ընդգծել է, որ կառավարությունը պատասխանատու է իր քաղաքացիների համար աշխատանք ու բնակարաններ ապահովել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG