Մատչելիության հղումներ

Երկու ռեկորդ և երեք ոսկե մեդալ աշխարհի առաջնությունում


Սերգեյ Ասատուրովը (ձախից) և Սևակ Մանուկյանը տոնում են իրենց հաղթանակը, լուսանկարը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Սերգեյ Ասատուրովը (ձախից) և Սևակ Մանուկյանը տոնում են իրենց հաղթանակը, լուսանկարը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Հայաստանցի մարզիկները երկու ռեկորդ են սահմանել և երեք ոսկե մեդալ նվաճել Հունգարիայի Էգեր քաղաքում սեպտեմբերի 22-29-ը կայացած փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությանը, որին մասնակցել է 32 երկիր:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը առաջնությանը ներկայացրել են միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սևակ Մանուկյանը՝ 67․5 կիլոգրամ քաշային կարգում, էջմիածինցի Սերգեյ Ասատուրովը՝ 75 կիլոգրամ քաշային կարգում, և Հայաստանի վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը:

Մանուկյանը նվաճել է երկու ոսկե մեդալ և սահմանել աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում բարձրացնելով 160 կիլոգրամ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157․5 կիլոգրամ:

Նույն վարժությունում Ասատուրովը բարձրացրել է 167․5 կիլոգրամ ու դարձել աշխարհի չեմպիոն, նա նաև առաջին տեղն է գրավել ուժային եռամարտում:

Մինչ այս մրցաշարում հանդես գալը երկու մարզիկները մասնակցել էին Չեխիայում 2011 թվականին և Իտալիայում 2012-ին կայացած աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, սակայն առաջին եռյակում տեղ չէին զբաղեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG