Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կառավարությունը զրկվել է ֆինանսավորումից


Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատները համաձայնության չեն հասել բյուջեի հարցում, ինչի հետևանքով երկրի կառավարությունը հոկտեմբերի 1-ից զրկվել է ֆինանսավորումից։ Ավանդույթի համաձայն, այդ օրվանից է ԱՄՆ-ում մեկնարկում ֆինանսական տարին։

Այդ կացության արդյունքում պետական հիմնարկների մի մասը ստիպված է դադարեցնել աշխատանքը։ Նախագահ Բարաք Օբաման հավաստիացրել է, որ ամեն ինչ կարվի երկրի պաշտպանությունը երաշխավորող կառույցների անխափան աշխատանքը ապահովելու համար։

Կոնգրեսի երկու պալատներում ներկայացված հանրապետականները, ովքեր մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների տանը, և դեմոկրատները, ովքեր մեծամասնություն ունեն Սենատում, պետք է շարունակեն բանակցությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG