Մատչելիության հղումներ

Ադրբեջանը վաղը կստանձնի ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, արխիվ

Ադրբեջանը հոկտեմբերի 1-ից մեկ ամսով կստանձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ նախագահությունը Ադրբեջանին կփոխանցի Ավստրալիան:

APA-ն նշում է, որ սա Ադրբեջանի երկրորդ նախագահությունն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ առաջինը անցած տարվա մայիսին էր:

Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել 2011 թվականի հոկտեմբերին՝ 2012-2013 թվականների համար:

Անվտանգության խորհրդում նախագահությունը փոխանցվում է այբբենական կարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG