Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Փարիզ, 12-ը նոյեմբերի, 2012թ․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Փարիզ, 12-ը նոյեմբերի, 2012թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:

Այցի շրջանակներում նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում:

Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Նախագահը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ-ի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG