Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ պատգամավոր ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածուն


Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կիրակի օրը անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը ստացել է 20 հազար 744, իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը՝ 3 հազար 555 քվե: Այս տվյալները հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

«Ժառանգության» թեկնածուն այսօր վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Սամվել Հայրապետյանը նշում է, որ այս ընտրության ժամանակ մեծապես գործադրվել են վարչական ռեսուրսները, ինչպես նաև կաշառք է բաժանվել: Ընտրակաշառքի հետ կապված՝ թեկնածուն նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG